Բոլոր իրավունքները պաշտպանված են: © NTP - Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային Կենտրոն

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում ավարտին են մոտենում բժիշկների ևս մի խմբի համար կազմակերպված կատարելագործման դասընթացները: Այս անգամ ունկնդիրները ֆթիզիատորներն են: Դասընթացները կազմակերպվում են Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի և Ս. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի միջև համապատասխան պայմանավորվածության համապատասխան, ըստ որում ՏԱԿ-ի բժիշկների համար՝ զգալի զեղչով, որի համար շնորհակալություն ենք հայտնում։ Դասընթացները ղեկավարում է տնօրենի գիտական գծով խորհրդական, դոցենտ Լ.Թ. Նիկոլայանը, ով բազմիցս դասախոսների վերապատրաստման դասընթացներ է անցել արտասահմանում՝ <<Մասնագիտություն>>, <<Ինֆորմատիկա>>, <<Հոգեբանություն>>, <<Խոսքի վարպետություն>> մասնագիտություններով: Դասախոսական կազմը համալրված է կենտրոնի բազմավաստակ մասնագետներով, ովքեր իրենց տարիների վաստակած փորձն ու հմտություններն են փոխանցում ունկնդիրներին: Եվս 12 բժիշկ կստանա ՇՄԶ 175 կրեդիտ՝ նախատեսված 7-շաբաթյա դասընթացի համար: Շնորհավորում ենք:

Մեր կենտրոնին անհրաժեշտ է բժշկական սարքավորումների ինժեներ: Պահանջները՝ մասնագիտական կրթություն, մասնագիտական աշխատանքային փորձ: Պարտականությունները՝ սարքավորումների ծրագրավորում, տեղադրում, շահագործում, փորձարկում և վերանորոգում: Բոլոր հետաքրքրվածները իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել մեր Facebook-ի էջին անձնական նամակով կամ զանգահարել (0222)-2-04-48 հեռախոսահամարով:

Մեր կենտրոնին անհրաժեշտ է բժիշկ-նյարդաբան: Պահանջները՝ բարձրագույն մասնագիտական կրթություն, մասնագիտակա աշխատանքային փորձ: Պարտականությունները՝ իրականացնել մասնագիտական խորհրդատվություն, նշանակել բուժում, կատարել գրառումներ հիվանդության պատմագրերում: Բոլոր հետաքրքրվածները իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել մեր Facebook-ի էջին անձնական նամակով:

Մեր կենտրոնին անհրաժեշտ է բժիշկ-ռեանիմատոլոգ: Պահանջները՝ բարձրագույն մասնագիտական կրթություն, մասնագիտական աշխատանքային փորձ: Բոլոր հետաքրքրվածները իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել մեր Facebook-ի էջին անձնական նամակով կամ զանգահարել (0222)-2-04-48 հեռախոսահամարով:

Մեր կենտրոնին անհրաժեշտ է համակարգչային օպերատոր-գործավար: Պահանջները՝ Microsoft word, excel, powerpoint, outlook, windows, internet ծրագրերի իմացություն, համակարգչով շատ արագ տպելու ունակություն, հայերեն(գերազանց), ռուսերեն, անգլերեն լեզվի իմացություն: Պարտականությունները՝ անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, տեքստերի տպագրում, տվյալների մուտքագրում: Բոլոր հետաքրքրվածները իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել մեր Facebook-ի էջին անձնական նամակով կամ զանգահարել (0222)-2-04-48 հեռախոսահամարով:

Բոլոր աշխատանք փնտրողներն իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել մեր Facebook-ի էջին անձնական նամակով:

10.07.2019թ.-ին «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ է դիմել հիվանդ Պողոսյան Պողոսը(անունը փոխված) կրծքավնդակի աջ կեսի ցավերի, ջերմության բարձրացման, հևոցի, չոր հազի, ընդհանուր թուլության գանգատներով: Հիվանդը հետազոտվել է կենտրոնում, ախտորոշումը՝ աջակողմյան տուբերկուլոզային պլևրիտ, ֆիբրոթորաքս, պատյանավորված թոք: Արմեն Խանոյանի գլխավորությամբ կոլեգիալ որոշում է կայացվել կատարել վիրահատություն: Կատարվել է աջակողմյան թորակոտոմիա, աջ թոքի դեկորտիկացիա, պլևէկտոմիա, պլևրալ խոռոչի դրենավորում: Վիրահատությունը անցել է հաջող: Հիվանդի ընդհանուր վիճակը կայուն է, գտնվում է վիրաբուժական բաժանմունքում: