Բոլոր իրավունքները պաշտպանված են: © NTP - Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային Կենտրոն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՄԱՏՈՒՑՈՒՄ

ՎՃԱՐՈՎԻ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Հարգելի հայրենակիցներ
Ողջունում եմ Ձեզ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի պաշտոնական կայքում:
   Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը համարվում է Հայաստանի Հանրապետության առաջատար տուբերկուլոզային բազմապրոֆիլային կենտրոն, որի հիմնական նպատակն է՝ արագ, ճշգրիտ ախտորոշել տուբերկուլոզը և իրականացնել միջազգային չափորոշիչներին համապատասխան բուժում:    Տուբերկուլոզը համարվում է աշխարհում ամենատարածված վարակիչ հիվանդություններից մեկը, սակայն այն վերահսկելի, կառավարելի և բուժվող է:
Ի շնորհիվ գրագետ կազմակերպված տուբերկուլոզի դեմ պայքարի ծառայության աշխատանքի՝ Հայաստանում վերջին տասը տարիների ընթացքում դիտվում է հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազում մոտ 2,5 անգամ:
  Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնը ցուցաբերում է հիվանդակենտրոն մոտեցում, բժշկական ծառայությունների բարձրակարգ սպասարկումն իրականացնում են փորձառու բժիշկները, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում հիվանդների բուժման արդյունավետ ելքը ապահովելու համար: Կենտրոնը հագեցված է ժամանակակից լաբորատոր-գործիքային ախտորոշիչ սարքավորումներով, հիմնանորոգված շենքային պայմաններով և հարմարավետ հիվանդասենյակներով: Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլոզի ախտորոշումը և բուժումն անվճար է: Մեր կենտրոնի տեսլականն է ստեղծել երկիր, որն ազատ է տուբերկուլոզից:

13.01.2020 թվականին «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ է դիմել Ս.Կ.-ն՝ գանգատվելով մեջքի ցավերից, տարածվող ձախ կրծքավանդակի շրջանում: Պացիենտը հետազոտվել է կենտրոնում, ախտորոշվել է ձախակողմյան պարկավորված պլևրիտ, կրծքային X, XI, XII և I ողերի տուբերկուլոզ՝ բարդացած հարողնաշարային և գոտկաշրջանի թարախակույտերով: Լ.Դ. Խալաթյանի, Ա. Ս. Խանոյանի կողմից, ընհանուր անզգայացմամբ Դ. Հ. Հովհաննիսյան, կատարվեց արմատական վիրահատություն` կրծքվանդակի հատում ձախից, թոքամզի խոռոչում պարկավորված թարախակույտի հեռացում, VIII կողի մասնահատում, ստոծանու հատում, գոտկաշրջանի և հարողնաշարային թարախակույտերի հատում և մաքրում, կրծքային X, XI, XII և գոտկային I ողերի նեկրէկտոմիա, դիսկէկտոմիա, սեկվեստրոէկտոմիա, դիմակողմնային սպոնդիլոդեզ՝ կողից վերցված աուտոտրանսպլանտանտներով, թոքամզի խոռոչի դրենավորում: Հետվիրահատական շրջանն ընթանում է հարթ, թոքը բացվել է: Հիվանդը գանգատվում է հետվիրահատական վերքի շրջանում թույլ ցավերից:

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © NTP - Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային Կենտրոն